«Ատալանտան» 87 տարվա ռեկորդ է կրկնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 30-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Բոլոնյային»:
Ընդ որում, «Ատալանտան» առաջին չորս գնդակները խփել է մեկնարկային 15 րոպեներում:
Այդպիսով, «Ատալանտան» առաջին ակումբը դարձավ, որը առաջին 15 րոպեում 4 գոլ է խփել՝ սկսած 1932 թվականի մարտից, երբ «Յուվենտուսը» 7:1 հաշվով հաղթել էր «Ռոմային»: