«Մանչեսթեր Սիթին» Անգլիայում 52 տարվա ռեկորդ է կրկնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» 9:0 հաշվով ջախջախեց «Բերթոնին»:
Սա 1967 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին դեպքն է, երբ անգլիական ակումբը երկու խաղ անընդմեջ խփում է 7 և ավելի գնդակ:
Խոսեպ Գվարդիոլայի թիմը նախորդ շաբաթ Անգլիայի Գավաթի 3-րդ փուլում 7:0 հաշվով հաղթել էր «Ռոտերհեմին»:
1967 թվականին նման բան հաջողվել էր «Լիդսին»: