Անգլիայի 5-րդ դիվիզիոնի թիմը կրկնել է 113 տարվա ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Լինկոլն Սիթին» 1:0 հաշվով հաղթել է «Բերնլիին»: 89-րդ րոպեին հաղթական գնդակը խփել է Շոն Ռեջեթը:
Այդպիսով, «Լինկոլն Սիթին» 1914 թվականից ի վեր դարձավ առաջին թիմը, որը չլինելով թոփ-4 դիվիզիոններից, դուրս է գալիս Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչ: 1914 թվականին դա հաջողվել էր «Քուինզ Պարկ Ռեյնջերսին»: