211652_close_icon
views-count2652 դիտում article-date 14:21 05-04-2019

Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Գյումրու Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակը

Գյումրիում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց քաղաքի Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակից, երբ քայլում էր էլենտրագնացքով Գյումրի ժամանելուց հետո։ Ն. Փաշինյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է վերանորոգվող փողոցը գտնվում տեղաշարժվելու համար անբարենպաստ վիճակում։ «Մի ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Գյումրին չեն կառուցում, հիմա բողոքում են, որ կառուցում են, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ։ Հայաստանի շինհրապարակների մեծ մասը վերածված է աղբանոցի»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը քաղաքապետին հորդորեց խնդիրը լուծել փողոցի վերանորոգման նախագծի ճարտարապետներին ու պատասխանատուներին աշխատանքային խորհրդակցության հրավիրելու միջոցով։ «Կհրավիրեք ճարտարապետներին, նրանց, ովքեր աշխատում են ու կասեք, որ երբ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ քաղաքի կյանքը պետք է կանգնի։ Անցանելիությունը պետք է ապահովել։ Այս ճանապարհով պետք է հարսանիքներ անցնեն»,- նշեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր