1716 դիտում
16:26 01-08-2014
Բազմաբնակարանների տանիքների անմխիթար վիճակը Սամվել Բալասնայանի ուշադրության կենտրոնում է (լուսանկարներ)
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասնայանն աշխատանքային շրջայց կատարեց քաղաքի մի շարք թաղամասերում՝ ծանոթանալով բազմաբնակարան շենքերի բակային բարեկարգման և կտուրների վերնորոգման աշխատանքներին: Բազմաբնակարանների տանիքների անմխիթար վիճակը, ըստ քաղաքապետի, մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում, ուստի բոլոր հնարավոր միջոցներն
ուղղվում են վերջիններիս վերանորոգմանը:
Սամվել Բալասանյանը հանձնարարեց նաև համատիրությունների ղեկավարներին հետևողական լինել տեղադրված և ապագայում տեղադրվելիք խաղահրապարակների մաքրությանն ու պահպանմանը: Իրենց հերթին բնակիչները շնորհակալություն հայտնեցին քաղաքապետից՝ կարևորելով բարեկարգ բակերի ու խաղահրապարակների դերը երեխաների ժամանցի կազմակերպման հարցում: Շրջայցի ավարտին ոլորտի
պատասխանատուների հետ տեղի ունեցավ խորհրդակցություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
2913 դիտում
14:21 05-04-2019
Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Գյումրու Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակը
1396 դիտում
21:53 19-01-2023
Այս ողբերգական դեպքը հերթական անգամ փաստեց բանականաշինության գործում խայտառակ անմխիթար վիճակը. «Հայաստան»
Այս բաժնից
1321 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
748 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին