211652_close_icon
views-count7460 դիտում article-date 20:07 14-06-2014

Մանվել Գրիգորյանին Սևանում զայրացրեց զոհված և անհետ կորած ազատամարտիկների գերեզմանների վիճակը

Եթե կյանքը հայրենիքի համար զոհած տղերքի շիրիմները չհարգենք, մեզ մենք չենք հարգի: Այս մասին այսօր` հունիսի 14-ին, Գեղարքունիքում ուխտագնացության ժամանակ ծաղիկներ դնելով Սեւանում զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների շիրիմներին եւ շիրմաքարին՝ ասաց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Մինչեւ այդ նրան զայրացրել էր գերեզմանոցի անմխիթար վիճակը: Մանվել Գրիգորյանը Գեղարքունիքի մարզի ԵԿՄ վարչության խորհրդի նախագահին հանձնարարեց ԵԿՄ-ականների հետ միասին գերեզմանոցը կարգի բերել՝ ասելով, որ «մինչեւ զոհված տղաներին չհարգենք, մեզ չենք հարգի»: Ավելին` նա մոտեցավ գերեզմանոցում գտնվող բոլոր ծանոթ եւ անծանոթ զոհերի հարազատներին եւ նրանց հետ զրուցեց, հարց ու փորձ արեց եւ համբերություն ցանկացավ: Իսկ զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի հայրն էլ ավելացրեց, որ գեներալը, ով նման սերունդ է դաստիարակում, նշանակում է, որ Մեխակը, նրա ընկերները` Արայիկը, Հայրոն, իզուր չեն նահատակվել, քանի որ նրանց գործը կիսատ չի մնում: Մ. Գրիգորյանը այցելեց եւ ծաղիկներ դրեց նաեւ Գավառի զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների շիրիմներին եւ մոմ վառեց նրանց հոգու հանգստության եւ խաղաղության համար: Իսկ Տեր հայրը իր խոսքում նշեց, որ Մանվել Գրիգորյանի մեջ հավատն Աստծո հանդեպ դեռ պատերազմի տարիներին է ընդգծված եղել, ով դեռ այդ տարիներից վերանորոգել է վնասված եկեղեցիներն ու խաչքարերը եւ նոր խաչքարեր տեղադրել զոհված տղաների հիշատակին: Ի դեպ, Մանվել Գրիգորյանին Գեղարքունիքում դիմավորեցին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզի քաղաքապետերը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ազատամարտիկներ եւ սովորական քաղաքացիներ: Մանվել Գրիգորյանը իր հերթին շրջեց քաղաքով, ողջունեց ծանոթ եւ անծանոթ անցորդներին, հետաքարքրվեց նրանց ողջությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր