211652_close_icon
views-count73843 դիտում article-date 17:03 04-04-2019

Արտակարգ դեպք Շիրակի մարզում.17-ամյա պարուհին դիմել է ոստիկանություն և հայտնել. հանդերձարանում իր կամքին հակառակ, պարային զուգընկերը սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչի արդյունքում ինքը հղիացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 2-ին տեղի ոստիկանություն դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 17-ամյա Ալլա Չ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա փետրվարին իրենց քաղաքում գործող պարային համույթի հանդերձարանում իր պարային զուգընկեր Էդգար Ս.-ն իր կամքին հակառակ հանդերձարանում սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչի հետևանքով ինքը հղիացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ալլա Չ.-ն ոստիկաններին հայտնել է, որ նախկինում չի դիմել նրանց, քանի որ Էդգար Ս.-ն խոստացել էր, որ իր հետ ամուսնանալու է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են տարածքային քննչական վարչություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Էդգար Ս.-ին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր