75525 դիտում
10:01 14-02-2018
18-ամյա աղջիկը դիմել է Արմավիրի Ոստիկանություն և հայտնել. «Արմավիր» ռեստորանում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն են ունեցել իր հետ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 13-ին, Ոստիկանության Արմավիրի բաժին դիմած Երևան քաղաքի բնակչուհի՝ 18-ամյա Վերոնիկա Պ.-ի դիմումի կապակցությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արմավիրի ոստիկաններին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գործող «Արմավիր» ռեստորանային համալիրի առանձնասենյակում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 21-ամյա Միքայել Իսկանդարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են Մ. Իսկանդարյանին, ով բացատրություն տալուց հետո ստորագրությամբ բաց է թողնվել։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)