211652_close_icon
views-count2867 դիտում article-date 15:15 04-04-2019

Չեղարկվել է ապրիլի 5-ի առավոտյան Երեւանից մեկնող Երեւան-Գյումրի արագընթաց էլեկտրանացքը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ տեխնիկական պատճառներով չեղարկվում է ապրիլի 5-ին՝ ժամը 09:40-ին Երեւանի երկաթուղային կայարանից մեկնող Երեւան-Գյումրի արագընթաց գնացքը: Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու այլ արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Գյումրիից 09:05 եւ 17:10 ու 17:15-ին՝ Երեւանից, աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ է մնում նաեւ արագընթաց էլեկտրագնացքների ապրիլի 6-7-ի չվացուցակը:

Նմանատիպ նյութեր