«Բարսելոնան» կարող է մինչև 1 միլիոն եվրոյի չափով տուգանել Դեմբելեին
«Բարսելոնան» կարող է տուգանել կիսապաշտպան Ուսման Դեմբելեին, քանի որ վերջինս հրաժարվել էր «Ատլետիկի» հետ խաղից (0:1) հետո բուժզննում անցնել:
Եթե հաստատվի, որ 22-ամյա ֆուտբոլիստը գիտակցաբար է իր վնասվածքը թաքցրել բժիշկներից, ապա դա կհամարվի լուրջ խախտում՝ Լա Լիգայի իսպանական ֆուտբոլիստների ասոցիացիայի կանոններով:
Այդ դեպքում Դեմբելեն կարող է խաղերից որակազրկվել 11-ից 30 օրով՝ առանց աշխատավարձի վճարման, որի արդյունքում նա կկորցնի 360 հազարից մինչև 1 միլիոն եվրո:
Եթե Դեմբելեն նույնիսկ չորակազրկվի, ապա կարող է տուգանվել 215 հազ. եվրոյով:
Բուժզննումը, որը տեղի էր ունեցել երկուշաբթի օրը, Դեմբելեի մոտ հայտնաբերել էր ձախ ազդրի մկանի վնասվածք, որի ապաքինումը կտևի մոտ 5 շաբաթ: