«Բարսելոնան» պատրաստվում է 300 մլն եվրոյով վաճառել «Կամպ Նոուի» անվան իրավունքները
Բարսելոնան» մտադիր է 300 մլն եվրոյով վաճառել «Կամպ Նոու» մարզադաշտի անվան իրավունքները:
Կատալոնական ակումբը քննարկում է հովանավոր հրավիրելու հնարավորությունը՝ 300 մլն եվրոյի դիմաց:
Առայժմ որևէ համաձայնություն չկա: Սպասվում է, որ նման գումար կարող է վճարել ասիական կամ ամերիկյան ընկերություն: Պայմանագիրը նախատեսվում է ստորագրել 2019 թվականի սկզբին:
Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանում ակումբը պատրաստվում է վերակառուցել տնային մարզադաշտը: