1499 դիտում
18:12 03-04-2019
Տեղի ունեցավ շախմատի համաբանակային թիմային առաջնությունը
Տասը թիմեր շրջանաձև մրցակարգով վիճարկեցին հաղթողի կոչումը: Ստացվեց այնպես, որ վերջին՝ իններորդ տուրից առաջ միմյանց հետ հանդիպեցին 14-ական միավորով առաջին տեղը կիսող «ՊԲ-1» և «ՊԲ-3» թիմերը:
Համառ պայքարում մայոր Ս. Տոնոյանի ղեկավարած «ՊԲ-3» թիմը հաղթանակի հասավ 2,5-1,5 հաշվով: Վճռական խաղում հաղթանակներ տարան Գառնիկ Պեպելյանը և Արմենակ Նազարյանը: Օգտվելով «ՊԲ-1»-ի պարտությունից 15 միավորով երկրորդ տեղը գրավեց «3-րդ ԲԿ»-ն, իսկ երրորդ մրցանակին արժանացավ «ՊԲ-1» թիմը:
Փակման արարողության ժամանակ հաղթող թիմին գավաթը և մեդալները հանձնեց ՊԲ ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչության ղեկավար Քաջիկ Սարգսյանը: Մեդալների արժանացան Գառնիկ Պեպելյանը, Հակոբ Մխոյանը, Արմենակ Նազարյանը, Գրիգոր Տոնոյանը և Տիգրան Բաղդասարյանը:
Նմանատիպ նյութեր
1284 դիտում
14:09 13-11-2015
Այսօր Իսլանդիայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը
4087 դիտում
14:20 25-04-2017
Հայաստանի վետերանների հավաքականը հաղթանակով է սկսել շախմատի աշխարհի թիմային առաջնությունը
Այս բաժնից
2785 դիտում
20:36 14-12-2024
Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի թիմը հաղթեց դանիացիներին
3814 դիտում
20:05 14-12-2024
Գարիկ Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին
2542 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ