Հանրապետական շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի է ունեցել շախմատի թիմային առաջնության երկրորդ փուլի եզրափակիչը. մասնակցել են ՊԲ զինծառայողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պաշտպանության բանակի զորամասերում զինծառայողների մտավոր ունակությունները կատարելագործելու, լավագույն մարզիկներին ի հայտ բերելու, ինչպես նաև զինծառայողներին բանակի մարզական կյանքում ընդգրկելու նպատակով մարտի 3-ին Հանրապետական շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի է ունեցել շախմատի թիմային առաջնության երկրորդ փուլի եզրափակիչը, որին մասնակցում էին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի զինծառայողները:
Մրցաշարի արդյունքներով առաջին երեք տեղերը զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով ու գավաթով:
Մրցումներին հաղթող ճանաչված մարզիկներից ձևավորվել է ՊԲ հավաքական թիմը, որը հնարավորություն ստացավ մասնակցելու զինված ուժերում կայանալիք շախմատի առաջնության եզրափակիչ փուլին: