211652_close_icon
views-count1284 դիտում article-date 14:09 13-11-2015

Այսօր Իսլանդիայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկում է շախմատի տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունները, որին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կներկայացնեն Լևոն Արոնյանը (անհատական վարկանիշը՝ 2781), Գաբրիել Սարգսյանը (2689), Սերգեյ Մովսիսյանը (2666), Հրանտ Մելքումյանը (2632) և Կարեն Գրիգորյանը (2616): Կանանց հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը (վարկանիշը՝ 2474), Լիլիթ Մկրտչյանը (2439), Լիլիթ Գալոյանը (2298), Մարիա Կուրսովան (2307) և Սուսաննա Գաբոյանը (2174): Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով. կկայանա 9 տուր: Հաղթանակի համար հավաքականը ստանում է 2 միավոր, ոչ ոքիի դեպքում` 1 միավոր: Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 22-ին: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1-ին տուրում կխաղա տանտերերի՝ Իսլանդիայի հավաքականի հետ:

Նմանատիպ նյութեր