211652_close_icon
views-count1539 դիտում article-date 17:27 03-04-2019

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորների խումբը նոր ղեկավար ունի

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորների խումբը նոր ղեկավար ունի: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/969930.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը, ականազերծման խմբի ղեկավարը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանն է: «Խմբի ղեկավարի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտի սկզբին Սիրիայում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել էր ականազերծման խմբի ղեկավարը։ Ներկայում նա գտնվում է Մոսկվայում, ապաքինվում է»,-ասաց Նազելի Էլբակյանը: Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ): Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Նմանատիպ նյութեր