211652_close_icon
views-count3747 դիտում article-date 22:43 22-02-2019

Սիրիայում գտնվելու ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրենն այցելել է մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նախկին պետական պաշտոնյա, հասարակական-քաղաքական գործիչ դոկտոր Յահիա Ավեյդայի և Սիրիայում ՄԱԿ-ի Ականային գործողությունների կենտրոնի տնօրեն Ահմադ Ջավեդիի հետ: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Սիրիայում գտնվելու ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրենն այցելել է նաև մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին: Նախկին դպրոցի շենքը, որտեղ նրանք տեղակայվել են, վերանորոգված է, կահավորված, առկա են անհրաժեշտ կենցաղային պայմանները: Ինչպես բժիշկները, այնպես էլ ականազերծողներն առօրյա ռեժիմով իրականացնում են իրենց գործառույթներից բխող աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր