211652_close_icon
views-count1887 դիտում article-date 20:50 02-04-2019

«Մեզ հաղթել հնարավոր չէ». քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Եռաբլուր

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանի և Սերգեյ Հարությունյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների, ինչպես նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Նմանատիպ նյութեր