14 ուղևորով Հայաստանից Մոսկվա ընթացող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել ՌԴ տարածքում. կան տուժածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի մայրուղիներից մեկում երեկ երեկոյան Հայաստանից ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, այդմասին հայտնում է donday-novocherkassk.ru կայքը։
Նախնական տվյալներիհամաձայն՝ 2 հոգի ստացել է ծանր վնասվածքներ։
Mercedes միկրոավտոբուսը, որում 14 ուղևոր է եղել, շարժվել է Մոսկվայի ուղղությամբ և ընթացքի ժամանակ ճանապարհային երթևեկության կանոններն անսպասելիորեն խախտել է Chevrolet մակնիշի մեքենան:
Միկրոավտոբուսը հընթացս բախվել է մեքենայի ձախ կողմին, իսկ հետո այն իր հետ քարշ տվել հանդիպակաց ուղով:
Հատնի է, որ ավտովթարի հետևանքով ծանր տուժել են Chevrolet-ի վարորդն ու առջևի ուղևորը, նրանք շտապ հոսպիտալացվել են Նովոչերկասկում:
Ինչ վերաբերում է միկրոավտոբուսի ուղևորներին, ապա նրանցից 10-ը թեթև վնասվածքներ են ստացել, սակայն հրաժարվել են հոսպիտալացումից: