«Իդայ» արևադարձային ցիկլոնը մեծ վնաս է հասցրել Աֆրիկայում. տասնյակ զոհեր և կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իդայ» արևադարձային ցիկլոնը Մոզամբիկում մեծ ավիրածությունների պատճառ է դարձել. մարտի 14-15-ին բնական աղետը խլել է առնվազն 21 մարդու կյանք, ավելի քան 300 հոգի վնասվածքներ է ստացել:
Ցիկլոնը երկրորդ անգամ է հայտնվում ցամաքում. առաջին անգամ այն խոշոր ջրհեղեղների և սելավների պատճառ դարձավ, երկրում զոհվեց 15 մարդ:
Ցիկլոնի երկրորդ հարվածը տեղի է ունեցել Սոֆալա և Մանիկա նահանգներում: Ուժեղ քամին բազմաթիվ տներ է քանդել, հարյուրավոր ծառեր տապալել:
Տուժած շրջաններում չկա էլեկտրականություն, կապ և ինտերնետ: