2218 դիտում
12:16 02-04-2019
Քանի դեռ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է շարունակվեն: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ հարկավոր է պատրաստ լինել ցանկացած զարգացման:
«Բանակցությունները պետք է շարունակվեն, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»,- «[url=https://armenpress.am/arm/news/969770.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությանը, թե «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը չի լինելու, ինքն այն վերաձևակերպել է՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»:
«Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է: Եթե Նա այլ հայտարարություն աներ, ապա նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա ասել է, եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել պատերազմում: Եթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ապա ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ընդհակառակը շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 29-ին Նյու Յորքում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»,- հայտարարել է Տոնոյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Նմանատիպ նյութեր
2096 դիտում
11:11 23-08-2021
Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի
10083 դիտում
20:04 01-09-2017
Եթե Արևմուտքն ընդուներ մեր առաջարկները՝ ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ. Լավրով
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»