10083 դիտում
20:04 01-09-2017
Եթե Արևմուտքն ընդուներ մեր առաջարկները՝ ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ. Լավրով
«Ռուսաստանը կարող է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը ՆԱՏՕ-ի հետ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որ հավատարիմ է այն հռչակագրերին, որոնք վերջին 20 տարիների ընթացքում ընդունվել են ԵԱՀԿ-ում և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում»,- այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հանդես գալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առաջ: Հայտնում է [url=http://tass.ru/politika/4523873]tass.ru[/url]-ն:
«Այդ հռչակագրերում ամրագրված է եվրատլանտյան շրջանում և Եվրասիայում հավասար անվտանգության տարածք ձևավորելու կողմերի ցանկությունը, ինչպես նաև վստահեցումը, որ կողմերից ոչ ոք չի ուժեղացնի իր անվտանգությունն ուրիշների անվտանգության հաշվին»,- նշել է նա:
ՌԴ արտգործնախարարն ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերն «այդպես էլ թղթի վրա են մնացել»:
«Ես վստահ եմ, որ եթե հավասար անբաժանելի անվտանգությունն իսկապես ստանար իրավաբանորեն պարտավորեցնող ձև, շատ հակամարտություններ, որոնք այժմ կան Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»,- ասել է նա:
ՌԴ արտգործնախարարը ընդգծել է, որ խոսքը վերաբերում է Արցախի և Մերձդնեստրի հակամարտություններին: «Իսկ ուկրաինական ճգնաժամ ընդհանրապես չէր լինի»,- եզրափակել է նա:
Նմանատիպ նյութեր
2212 դիտում
12:16 02-04-2019
Քանի դեռ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Նիկոլ Փաշինյան
2093 դիտում
11:11 23-08-2021
Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի
Այս բաժնից
421 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1024 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
697 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել