211652_close_icon
views-count52707 դիտում article-date 10:05 02-04-2019

Սյունիքի մարզի ոստիկանները հերթական խոշոր չափի թմրանյութերի դեպքն են բացահայտել. կասկածյալը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 30-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Կապանի բաժնի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ու ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվալներն իրացնելով ու համագործակցելով ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրու զորամասի ծառայողների հետ, Սյունիքի մարզում գտնվող X հսկիչ անցագրային կետում ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, ինչի արդյունքում բացահայտել են մաքսանենգության հերթական դեպքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու սահմանապահ զորքերի ծառայողները պարզել են, որ Կապանի բնակիչ Էդիկ Պողոսյանն առանց իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու և մաքսանենգություն կատարելու դիտավորությամբ խախտելով տեղափոխման համար սահմանված կանոնները՝ այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակումները, զուգագուլպաների արանքում տեղավորելու եղանակով պահել, փոխադրել և Հայաստանի պետական սահմանով ապօրինի տեղափոխել է անհայտ անձից ապօրինի ձեռք բերած առանձնապես խոշոր չափերով 27 գրամ ընդհանուր քաշով «Պրիգաբալին» տեսակի 150մլ. թվով 240 հաբ և «Տրամադոլ» տեսակի 200մլ. թվով 10 հաբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզաին քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Պողոսյանը ձերբակալվել է։ Սյունիքի մարզի ոստիկաններն արդեն տևական ժամանակ է՝ հսկայածավալ աշխատանքներ են կատարում նման բնույթի հանցագործությունների ոչ միայն բացահայտման, այլ նաև նախականխման ուղղությամբ, ինչը նրանց հաջողվում է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր