77401 դիտում
10:00 12-02-2019
Հատուկ օպերացիա՝ Երևանում. ոստիկաններն ու քննիչները հերթական խոշոր չափի թմրաբիզնեսի դեպքն են բացահայտել Երևանում. հայտնաբերվել է 25 հազար ԱՄՆ դոլար արժողության թմրամիջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 11-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները (գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի) գլխավորությամբ հերթական խոշոր չափի թմրամիջոցի տարածման դեպքն են բացահայտել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչներըն օպերատիվ տեղեկություններն ստանալով՝ մի քանի օր դարանակալել են Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում, և երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքից նրան Mercedes մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։
Տեղում զննության ենթարկելով ավտոմեքենան՝ իրանցու մոտ հայտնաբերել են խոշոր չափի սպիտակ փոշու նմանվող թմրամիջոց, որը ընթերակաների ներկայությամբ առգրավվել է։
Վերջին ժամանակներս ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ճիշտ և գրագետ գործողությունների արդյունքում հանրապետությունում հայտնաբերել են մեծ թվով թմրամիոցներ, որոնց մեջ ներգրավված են եղել ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։
Ոստիկաններն ու քննիչներն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ երեկ հայտնաբերված իրանցին միայնակ չի եղել ու, ինչպես ժողովուրդն է ասում, թե ում օրն է 40 օր, կարճ ժամանակում կհայտնաբերվեն նաև մնացած «մոլախոտերը», ովքեր հանրապետությունում զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, առք ու վաճառքով, ու բոլորը ենթարկվելու են քրեական պատասխանատվության։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել քննչական բաժնի պետի տեղակալ Հ. Պողոսյանը։ Խմբում էլ ներգրավված են փորձառու քննիչներ։
Երեկվա հայտնաբերված թմրամիջոցը միջազգային շուկայում գնահատվում է մոտ 25 հազար ԱՄՆ դոլար, որի 1 գրամը վաճառվում է 200 ԱՄՆ դոլարով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ իրանցին քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+