211652_close_icon
views-count2251 դիտում article-date 22:53 01-04-2019

Վարչապետի որոշմամբ Հայկ Այվազյանն ազատվել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Այվազյանն ազատվել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Հայկ Այվազյանին ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից»։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Ասոյանը նշանակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արթուր Ասոյանին նշանակել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար»,–ասված է որոշման մեջ։ Նշենք, որ Հայկ Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է, որ ազատման դիմում չի գրել. «Հարգելիներս F.A.Q անենք մի քիչ, մանրամասն՝ ոչ այս պահին։ Սա առաջնահերթություն չէ ինձ համար այս պահին։ 1. Դիմում չեմ գրել, 2.Ինձ ազատել են, 3. Պատճառներին տեղյակ չեմ, կարող եմ միայն ենթադրություններ անել։ Այս պահին խնդրում եմ չզանգահարել. գոնե մի օր։ Պայքար, պայքար մինչև վերջ»,–նշել է նա։ Հավելենք, որ Հայկ Այվազյանը 2009 թվականից կառավարության կազմում զբաղեցրել է Տեսչական բարեփոխումների գծով տարբեր պաշտոններ։ 2018 թ. հունիսի 11-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։

Նմանատիպ նյութեր