211652_close_icon
views-count25958 դիտում article-date 19:17 10-10-2020

Վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Ռուզաննա Ոսկանյանին 2020 թվականի հոկտեմբերի 12-ից ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»։

Նմանատիպ նյութեր