211652_close_icon
views-count4386 դիտում article-date 18:46 01-04-2019

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետը աշխարհի ռեկորդ է սահմանել

Մարտի 30-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջում կայացած Հայաստանի պաուերլիֆտինգի /ուժային եռամարտ/ առաջնությունից վերադարձավ արժանի հաղթանակներով. 65կգ քաշային կարգում երեք մարզաձևերում Դ. Հարությունյանը սահմանեց ռեկորդներ՝ կքանիստ վարժությունում հրեց 180կգ՝սահմանելով ՀՀ ռեկորդ,հրում վարժությունում հրեց 155կգ՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդ,պոկում վարժությունում պոկելով 235կգ՝ սահմանեց Եվրոպայի նոր ռեկորդ, որից հետո պահանջեց լրացուցիչ 240կգ և սահմանեց աշխարհի ռեկորդ։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի կողմից Դ. Հարությունյանը պարգևատրվեց մեդալով և հավաստագրով: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր