211652_close_icon
views-count698 դիտում article-date 20:28 01-04-2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանը հնդիպում է ունեցել ԵԱՀ բարձրագույն կրթության նախարարի հետ

Մարտի 31-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպեց ԵԱՀ բարձրագույն կրթության նախարար Խալիդ Ատեֆ Աբդել Ղաֆարին (Khalid Atef Abdel Ghafar)։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Գրիգորյանը բարձր գնահատեց Հայաստանի և Եգիպտոսի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությունը, ընդգծելով Կահիրեի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև ավանդական դարձած փոխգործակցությունը։ Միաժամանակ Կարեն Գրիգորյանը գոհունակությամբ նշեց, որ նախորդ տարի 10-ից ավելի եգիպտացի ուսանողներ ուսման նպատակով մեկնել են Հայաստան։ Նախարար Աբդել Ղաֆարն իր հերթին պատրաստակամություն հայտնեց համատեղ ջանքեր գործադրել առավել խորացնելու համագործակցությունը և հայ ուսանողների համար հնարավորություններ ստեղծելու Եգիպտոսում բուհական կրթություն ստանալու համար, ինչպես նաև՝ քայլեր ձեռնարկել Եգիպտոսի բուհերի կողմից տրամադրվող տարաբնույթ կրթաթոշակների մասին հայ ուսանողների և դիմորդների տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Նմանատիպ նյութեր