211652_close_icon
views-count5760 դիտում article-date 22:10 30-03-2019

«Առաջին դեմքից»՝ Վազգեն Մանուկյանի հետ․ «Առավոտ»

Կիրակի՝ մարտի 31-ին ժամը 15-ին [url=https://www.aravot.am/2019/03/30/1032481/?fbclid=IwAR25eyfhwAgfx9gMHJhC_yuXLJWX_gdHBmgwCdsCIkr-2nlGoIZCHG8izCo]«Առավոտի»[/url] կայքում դիտեք «Առաջին դեմքից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մեր հյուրն է Հանրային խորհրդի նախագահ, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա հետ զրուցելու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ուղերձի մասին, որտեղ նա պետության անունից ներողություն խնդրեց Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար: Անդրադառնալու ենք նաև 1996 նախագահական ընտրություններին և 1999-ի հոկտեմբերի 27-ին հաջորդած որոշ իրադարձությունների: Պաշտպանության ոլորտը նախկինում գլխավորած Վազգեն Մանուկյանի հետ քննարկելու ենք Մեղրիի զորամասը լքած զինծառայողների միջադեպը։ Խոսելու ենք նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին: Հարցազրույցը վարում է Աննա Իսրայելյանը:

Նմանատիպ նյութեր