45634 դիտում
19:08 29-03-2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ВАЗ 21099-ը մխրճվել է բեռնատարի մեջ. վիրավոր ամուսիններն ու նրանց 3-ամյա երեխան փրկվել են ճանապարհային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում. այդ մասին ասում էին վիրավորների հարազատները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ, 31-ամյա Արսեն Սիմոնյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ՏA 756 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Վրաստանի Հանարպետութան քաղաքացի, 57-ամյա Մեհրաբ Մարգիևի վարած DAF մակնիշի B 871 HM 64 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդիչին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21099-ի վարորդ Ա. Սիմոնյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 36-ամյա Մերի Օհանյանը և 3-ամյա Լյուսի Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են և նրանց հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ճանապարհային ոստիկանները Սևանի «գաի պոստում» ծառայություն կատարելիս են եղել, երբ քաղաքացիներ են մոտեցել նրանց և հայտնել, որ Գագարին ավանից ներքև ավտովթար է տեղի ունեցել և ՃՈ աշխատակիցները, մոտենալով դեպքի վայրին, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Պարզվել է, որ վթարով պետք է զբաղվեն ոչ թե Գեղարքունիքի մարզն սպասարկող ճանապարհային ոստիկանները, այլ Կոտայքի մարզի ու դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոսիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գուամրտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վիրավորների հարազատները ասում էին. «Սևանի բժիշկները մեզ ասում էին, որ եթե ճանապարհային ոստիկանները օպերատիվորեն վիրավորներին չտեղափոխեին հիվանդանոց, ապա հնարավոր էր առաողջակյան խնդիրներ առաջանային, քանի որ բավականին արյուն էին կորցրել ու գոհ ենք և՛ ճանապարհային ոստիկաններից, և՛ Սևանի հիվանդանոցի բժիշկներից, ովքեր ցուցաբերեցից և պրոֆեսիոնալիզմ և մարդկային վերաբերմունք»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+