211652_close_icon
views-count902 դիտում article-date 20:12 28-03-2019

Սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակ դպրոցներում ու մանկարտեզներում․ Պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց

Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում սանհագույցների սանիտարահիգիենիկ պայմանները, տաք ջրի բացակայությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայությունը, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներն անընդունելի են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իր արտահերթ զեկույցը դպրոցների ու մանկապարտեզների ջրի և սանիտացիայիհասանելիության իրավունքի ապահովման վերաբերյալ։ 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություն՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ: Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել թե՛ փոքրաքանակ և թե՛ մեծաքանակ աշակերտներ ունեցող հաստատություններում: Փորձագետները նախապես մշակվել են հատուկ հարցաշարեր, իսկ այցերը եղել են չհայտարարված: «Մեր մշտադիտարկման ժամանակ երեխաներից շատերը նշել են, որ խուսափում են օգտվել սանհանգույցներից սանիտարահիգիենիկ վատ պայմանների պատճառով։ Արձանագրվելենբազմաթիվդեպքեր, երբշենքիներսումչեն եղելսանհանգույցներ՝դրսումտեղակայվածլինելուպատճառով:Ավելին, եղել են անթույլատրելի դեպքեր, երբսանհանգույցներումզուգարանակոնքերըտեղադրվածչենեղելփակխցիկներում կամ առանձնացված չեն եղել միջնորմերով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ կրթական հաստատություններում ջրի և սանիտացիայիանհասանելիությունը և անմատչելիությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի առողջության պահպանման, զարգացման, աշխարհընկալման, հիգիենիկ դաստիարակության, ինչպես նաև կրթական իրավունքի իրացման վրա: Մշտադիտարկմանարդյունքումվերենհանվելհետևյալհիմնականխնդիրները՝ • 121 դպրոցից միայն 8-ի, իսկ 80 մանկապարտեզից միայն 2-իսանհանգույցներն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող և սակավաշարժուն խմբերի երեխաների համար, • սանհանգույցներումզուգարանակոնքերըտեղադրվածչենփակխցիկներում կամ առանձնացված չեն միջնորմերով, • դպրոցների 71% դեպքերում սանհանգույցներիսենքերը և սարքավորումներն ապահովված չեն հեղուկ օճառով, • ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանգամյա օգտագործման սրբիչներով ապահովված են ընդամենը դպրոցների 7%-ի սանհանգույցներիսենքերը միայն, • հաստատությունների զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները սարքին վիճակում չեն եղել, • դպրոցների 86% դեպքերում բացակայել է տաք ջրամատակարարումը, իսկ մանկապարտեզների միայն 44%-ի սանհանգույցներն են ապահովված տաք ջրամատակարարմամբ, • դպրոցների 61% դեպքերում աշակերտներըջուրխմումենհիմնականումծորակներից՝ձեռքերով կամ ընդհանուրբաժակով,ինչը հիվանդությունների և վարակների տարածման մեծագույն ռիսկ է, • դպրոցների 35% դեպքերում,շենքերիյուրաքանչյուրհարկումըստսեռերիառանձնացվածսանհանգույցներբացակայումեն, • ուսումնական հաստատություններում ջրի և սանիտացիայիհասանելիության վերաբերյալ պարբերական բնույթ կրող միասնական և տարբերակված վիճակագրություն չի վարվում, • հաստատության անձնակազմը պատշաճ կերպով իրազեկված չէ ներպետական օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների մասին և այլն: Զեկույցում բարձրացվել են նաև օրենսդրական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ։ Տեղեկացնենք, որ ուսումնական հաստատություններին ներկայացվող հիգիենիկ, շենքային և սանիտարական պահանջները ամրագրված իրավասու մարմինների հրամաններով ու որոշումներով, որոնքիցորոշները ավելի ուշ են ընդունվել քան կառուցվել են դպրոցները, բայց այս հանգամանքը չի կարող անբավարար պայմանների հիմնավորում լինել և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի գույքագրելու առկա վիճակը նոր նորմերի համեմատությամբ և մշակի համալիր գործողությունների ծրագիր բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր