3862 դիտում
16:40 28-03-2019
Երևանում Հյուսիսային պողոտայում բացվեց Եվրոպայի հրապարակը. միջոցառմանը ներկա էր ԵԽԽՎ նախագահը
Երևանում Հյուսիային պողոտայում այսօր, մարտի 28-ին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ բացման արարողությունը:
Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ միասին բացել են հրապարակի անվանմամբ ցուցատախտակը: Քաղաքապետը ԵԽԽՎ նախագահին է փոխանցել նաև հրապարակն անվանակոչելու մասին Երևանի ավագանու որոշումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հյուրեր:
Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, ի նշանավորումն Եվրոպա մայրցամաքի երկրների և Եվրամիության հետ համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության, Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածը ավագանու մարտի 19-ի որոշմամբ անվանակոչվել է Եվրոպայի անունով:
Եվրոպայի հրապարակի բացման արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության մի խումբ անդամներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2146 դիտում
14:41 27-03-2019
Երևանում Եվրոպայի հրապարակը պաշտոնապես կբացվի վաղը
1448 դիտում
18:49 25-10-2014
Նախագահը ներկա է գտնվել «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառմանը
13224 դիտում
14:29 01-05-2016
Նախագահը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
427 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
523 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ