Նախագահը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության 7000 աշխատակից:
Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի սիգարետի արտադրամասի մեքենավար-կարգավորող Վահրամ Մկրտիչևին Հանրապետության Նախագահը պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:
Նախագահի հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի սիգարետի արտադրամասի մեքենավար-կարգավորող Վահրամ Ռուբենի ՄԿՐՏԻՉԵՎԻՆ պարգևատրել «Աշխատանքային վաստակի համար» մեդալով«: