Երևանում Եվրոպայի հրապարակը պաշտոնապես կբացվի վաղը
Վաղը, մարտի 28-ին Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում (ցայտաղբյուրների հատված) տեղի կունենա «Եվրոպայի հրապարակի» պաշտոնական բացման արարողությունը, որը նվիրվելու է ընթացիկ տարում նշվող Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Բացման հանդիսավոր արարողությանը հրավիրված են ՀՀ Ազգային ժողովի ղեկավար կազմը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը, խորհրդարանականներ, Երևանի քաղաքային իշխանությունների ղեկավար ներկայացուցիչներ, կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարները և դիվանագետները։