2888 դիտում
13:20 28-03-2019
Համահայկական թելադրության տոն ՀՀ-ում, Արցախում և սփյուռքում
«Թելադրություն» ամենամյա կրթական նախագիծն այս տարի անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո: ԿԳՆ-ն խրախուսում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են հայերենի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը՝ կոչ անելով մեր բոլոր հայրենակիցներին միանալ այս նախաձեռնությանը: Այս մասին նշված է ՀՀ ԿԳՆ տարածած [url=http://edu.am/index.php/am/news/view/7488]հաղորդագրությունում[/url]:
Այս հասարակական նախագծում բոլորը ներգրավված են կամավորության սկզբունքով, և որևէֆինանսական ներդրում կամ պարտադրանք չկա: Թելադրությունն անցկացվելու է մարտի 30-ին, ժամը 13.00-ին, միաժամանակ մի քանի հարթակներում. այս տարի այն նաև արևմտահայերեն է լինելու:
Գնահատականն ուղարկվելու է յուրաքանչյուր մասնակցի և չի հրապարակվելու: Թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար և որոշակի կապ ունի Հ. Թումանյանի 150-ամյակի հետ: Թելադրողների թվում է լինելու նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախագծի սկզբունքներն են՝ անանունությունը, թելադրության ստուգման մասնագիտական մոտեցումը և դրա անցկացման կարգի, տեքստի ու ժամանակի միասնությունը:
Նշենք, որ ավելի քան 40 հարթակ միացել է շարժմանը՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, ԳյումրուՀայորդաց տունը, Էջմիածնի Էօրնեկեան, Վանանդի, Անիպեմզայի, Գավառի թիվ 7 միջնակարգ, Աբովյանի թիվ 10 հիմնական և Գյումրու թիվ 1 ավագ դպրոցները:
Այս տարի նախագիծն ընդլայնել է իր աշխարհագրությունը, և հարթակներ են բացվել հետևյալ երկրներում ու քաղաքներում. Ռուսաստանում՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սամարա, Պոդոլսկ, Ուկրաինայում՝ Դնեպր, Բելառուսում՝ Մինսկ, Գերմանիայում` Քյոլն, Չեխիայում` Պրահա, Շվեյցարիայում՝ Նոշատել, Սիրիայում՝ Հալեպ:
Շտապե՛ք գրանցվել առկա ազատ հարթակներում՝
Երևանում՝
1) Հայկական պետական մանկավարժական համալսարան
2) Ա.Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոց, Նոր Նորքի 4-րդ միկրոշրջան
3) Վարդանանք կրթահամալիր, Միչուրինի փողոց
4) Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, Նորքի այգիներ փող., 193 շենք
Մարզերում և Արցախում՝
1) ք․ Աբովյան, Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց
2) ք․ Գավառ, Գավառի 7 միջն. դպրոց
3) ք․ Էջմիածին, Էօրնեկեան դպրոց
4) ք․ Նոյեմբերյան, թիվ 2 նախադպրոցական հաստատություն
5) գ. Անիպեմզա, Անիպեմզայի միջնակարգ դպրոց
6) ք. Դիլիջան, Դիլիջանի համայնքային կենտրոն
7) ք. Վանաձոր, Հովհաննես Թումանյանի անվան դպրոց
8) գ․ Ամրակից, Ամրակիցի միջնակարգ դպրոց
9) ք. Ստեփանակերտ, Արցախի պետական համալսարան
10) ք. Բերձոր, Վ.Թեքեյանի անվան թիվ 1 դպրոց
11) Շուշի, Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջ
Գրանցվելու համար՝ [url=http://teladrutyun.am/]http://teladrutyun.am[/url]
Նմանատիպ նյութեր
2758 դիտում
20:04 14-06-2019
Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները մեծ թափով ընթանում են Հայաստանում, Արցախում և սփյուռքում
1107 դիտում
14:34 24-04-2015
«Տոտալ թելադրության» ռեկորդ. մասնակիցը 282-ից 273 բառում սխալ է թույլ տվել
1608 դիտում
20:49 31-07-2015
Համահայկական խաղերից մեր ակնկալիքը մարզական մեծ տոն ունենալն է. Տարոն Մարգարյան
Այս բաժնից
505 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
994 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
766 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ