211652_close_icon
views-count1238 դիտում article-date 17:25 27-03-2019

Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկվել է Հայաստանի զբոսաշրջային գրավչության վայրերի բարելավմանն ուղղված գործընթացը

Համաշխարհային բանկի առաքելության շրջանակներում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի հանդիպումը ՀԲ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի իրականացման գործընթացը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջային գրավչության նախատեսված օբյեկտների և դրանց շրջակայքի բարելավմանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծման և վերականգնման աշխատանքների մանրամասները։Նշվել է նաև իրականացվող աշխատանքներում զբոսաշրջության տեսանկյունից առավել գրավիչ նոր վայրերի ներգրավման անհրաժեշտությունը։ Հանդիպման արդյունքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրային բաղադրիչների և ենթածրագրերի իրականացման գործընթացի լրամշակման և հստակեցման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր