Երևանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված առաջարկներ են քննարկվել
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Երևանում գործող հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների հետ: Երևանի քաղաքապետի օգնական, քաղաքային տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի կողմից Երևանում զբոսաշրջության զարգացմանը միտված նախաձեռնություններն ու ոլորտում իրականացվելիք քայլերը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը ներկայացրել է քաղաքապետարանի առաջարկները «Երևան Սիթի Տուր» քաղաքային ծրագրի, Կենդանաբանական այգու, համայնքային թանգարանների, զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվական աջակցության և միջոցառումային զբոսաշրջության զարգացման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչները հանդես են եկել Երևանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցադրումներով և առաջարկներով: