Երեկ մարտի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանը ծառայության ժամանակ նկատել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս, մարդատար «Գազել» մակնիշի 3640 Լ համարանիշի ավտոմեքենայում կրակ է առաջացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դասակի հրամանատարը կանգնեցնում է «Գազելը» ու իր գործընկերների ու վարորդի հետ մարում ավտոմեքենայում առաջացած կրակը։ Ապահովության համար քաղաքացիներն էլ ահազանգում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 Օպերատիվ կառավարման կենտրոն։
Սակայն մինչ կժամանեին Չարենցավանի հրշեջ-փրկարարները, Ճանապարհային ոստիկանները նախ կանխում են կրակի տարածումը, ապա մարում այն։
Գ Շամշյանի տեղեկություներով՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Իսկ նշված մարդատար «Գազելը» սպասարկում է Երևան-Սևան երթուղին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ճանապարհային ոստիկանության դասակի հրամանատարի շնորհիվ Կոտայքի մարզում կանխվել է մարդատար «Գազելում» առաջացած հրդեհը․ «Գազելում» եղել են մեծ թվով ուղևորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2019.03.27 11:19


