211652_close_icon
views-count970 դիտում article-date 16:38 26-03-2019

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է ուսումնական հաստատությունների ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 22-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը՝ Վարշավայի տնտեսական դպրոցի Արտաքին գործերի ընկերակցության և Վարշավայի համալսարանի կողմից կազմակերպված Action Diplomacy ծրագրի շրջանակներում (թվով 8-րդ), հանդիպեց մի շարք ուսումնական հաստատությունների ուսանողների հետ։ Հայ ժողովրդի պատմության ընդհանուր ակնարկից հետո դեսպան Մկրտչյանը հանգամանալից անդրադաձավ Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականությանը 1991թ․ անկախացումից սկսած մինչ օրս։ Միջազգային հարաբերություններում մասնագիտացող ուսանողներին նաև ներկայացվեցին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության և դիվանագիտական ծառայության ձևավորման առանձին փուլերը։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Հայաստանում 2018թ․ ապրիլ-մայիսյան իրադարձություններին, պատմական իրողություն դարձած ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության բովանդակությանը և ձեռքբերումներին, առաջիկա բարենորոգումներին։ Դեսպան Մկրտչյանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին՝ ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունների, ռազմավարական և գործընկերային հարաբերությունների վերաբերյալ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր