211652_close_icon
views-count74594 դիտում article-date 23:50 25-03-2019

Էրեբունու ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում հայտնաբերեցին Նուբարաշենում 29–ամյա զինվորականին դանակի մի քանի հարվածներ հասցրած ու փախուստի դիմած կասկածյալին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մամիկոն Հակոբյանի և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ՝ քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, ինչպես նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության աշխատակիցների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են այսօր՝ մարտի 25-ին, Նուբարաշեն վարչական շրջանում ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող սպային դանահակահարածի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ժամը 03:30-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին հայտնել են, որ «ձախ կրծքավանդակի հետին մակերեսի, ձախ գոտկային շրջանի, ձախ նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց են մեկնել Էրեբունու բաժնի ոստիկանության պետ, Վ. Վարդանյանը, քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանն ու քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Արշակ Դանիելյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չի եղել կատարվածի մասին տեղեկություններ հայտնել: Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Դանիելյանին դանակի մի քանի հարվածներ է հասցրել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Զավեն Քեշիշյանը, ով դեպքից հետո դիմել էր փախուստի: Այսօր ոստիկանների ու քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Զ. Քեշիշյանը փաստաբանի ուղեկցությամբ ներկայացել է քննչական բաժին: Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ազարյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում Զ. Քեշիշյանը որպես կասկածյալ ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործութան գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղութամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ներկայացուցիչները: [b] Կասկածանքով ձերբակալված՝ 30-ամյա Զավեն Քեշիշյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/059063400155354359396414.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր