«Ռեալ»-ը Ռունիի համար կառաջարկի 25 մլն եվրո
«Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիին, հայտնում է Goal.com-ը:
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Արքայական ակումբը» պատրաստ է անգլիացի հարձակվողի համար վճարել 25 մլն ֆունտ:
«Ռեալ»-ը նաև հավակնում է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյին, բայց մադրիդյան ակումբում կարծում են, որ Ռունին ավելի հարմարավետ տարբերակ է: