Անդրեա Պիրլո. «Յուվենտուսն» այժմ «Բարսելոնայից» ուժեղ է
«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն անդրադարձել է թուրինյան ակումբի հավակնություններին Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում:
«Այաքսը» լավ վիճակահանություն էր: «Յուվենտուսը» նրանց կարող է ֆիզիկական հզորության հաշվին ոչնչացնել:
«Յուվենտուսն» այժմ ավելի ուժեղ է, քան՝ «Բարսելոնան»: Սակայն վտանգավոր է «Մանչեսթեր Սիթին»:
Ես արդեն ասել եմ, որ «Յուվեն» Չեմպիոնների լիգայում հաղթելու մեծ շանսեր ունի: Սակայն դա այն պայմանով, որ նրանք յուրաքանչյուր խաղում առաջին իսկ րոպեից խաղան այն նույն տրամադրվածությամբ, ինչ՝ «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղում: Մադրիդում դա չկար», ասել է Պիրլոն: