Անդրեա Պիրլո. Պոգբայի վաճառքը «Յուվենտուսի» համար հիանալի գործարք էր
«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն մեկնաբանել է ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վաճառքը «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Դա «Յուվենտուսի» համար ճիշտ ընտրություն էր, եթե տեսնենք, թե փոխարենը ակումբը ում ձեռք բերեց` Իգուաինին: Նման հիանալի տրանսֆերային պատուհանից հետո, կարծում եմ, որ «Յուվենտուսը» պատրաստ է ցանկացած մրցաշարում հաղթանակի:
Կողքից նայելով, կարելի է ասել, որ իտալական առաջնությունը այնքան էլ վատը չէ, սակայն տրանսֆերային շուկան ցույց տվեց, որ «Յուվենտուսը» մի գլուխ բարձր է մնացածներից», ասել է Պիրլոն: