211652_close_icon
views-count1707 դիտում article-date 14:51 23-03-2019

Արմեն Սարգսյանը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում լուսանկարներ են հրապարակվել, որում ՀՀ նախագահը թոռնիկների հետ մաքրություն է իրականացնում նախագահական նստավայրի տարածքում: Հայաստանում համապետական մաքրության օր է: Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները: Շաբաթօրյակի աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերում գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր