211652_close_icon
views-count6992 դիտում article-date 23:06 22-03-2019

ԱԻՆ ղեկավարը քաղաքացիներին լուրջ լինելու կոչ է արել. Shabat.am

[url=https://shabat.am/am/article/200843/AIN-ghekavary-qaghaqacinerin-lurj-linelu]Shabat.am[/url]-ը գրում է. Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվող զանգերի էական մասը կամ կեղծ ահազանգեր են, կամ տեղին չեն։ Այսօր այս մասին ասել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Ըստ նախարարի՝ դրանք «քմահաճ զանգեր» են։ «Այ, մեզ զանգահարում են եւ ասում, թե, իբր, երեխայի ձեռքից բանանը ցած է ընկել երրորդ հարկից. արդյո՞ք կարող ենք գնալ եւ այն վերադարձնել երեխային։ Կամ էլ զանգում ու ասում են, որ կատուն բարձրացել է ծառը, եւ արդեն չորս օր չեն կարողանում իջեցնել։ Անգամ շատ ավելի ծանր դեպքեր էլ են եղել։ Մի կին զանգահարել է Փրկարարական ծառայություն եւ ասել, որ ամուսինը շատ ծանր է, օգնություն է անհրաժեշտ, որպեսզի նրան կարելի լինի մեքենա նստեցնել, քանի որ ինչ-որ տեղ պետք է գնան։ Փրկարարները գալիս են, օգնում, տղամարդուն իջեցնում մեքենայի մոտ, եւ հետո կինն ասում է, որ ժամը 18.00-ին նրանք վերադառնան, որպեսզի ամուսնուն հետ՝ տուն բարձրացնեն»,- դժգոհել է նախարարը։ Նա քաղաքացիներին կոչ է արել չզանգահարել ԱԻՆ նման խնդրանքներով եւ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Նմանատիպ նյութեր