3040 դիտում
22:13 22-03-2019
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցում էին առողջապահության նախարարության պաշտոնատար անձինք ու ոստիկանության մի քանի ստորաբաժանումների պատասխանատուներ:
Քննարկվեցին թմրանյութեր պարունակող հակացավային դեղամիջոցների, շտապ օգնության ծառայության, վարորդական վկայականների տրամադրման, պացիենտների անձնական տվյալների պաշտպանության մասին հարցեր և ոլորտներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների նախագծեր:
Երկու գերատեսչությունների ղեկավարները միակարծիք էին, որպեսզի ճանապարհային ոստիկանությունն առավել ուժեղացնի ծառայությունը լուսաձայնային ազդանշաններով երթևեկող շտապօգնության մեքենաներին ճանապարհ չզիջող վարորդներին, նաև անհարկի լուսաձայնային ազդանշաններ արձակող, խախտումներ կատարող այն շտապօգնության մեքենաների վարորդներին հայտնաբերելու հարցում, որոնք պացիենտ չեն տեղափոխում:
Առողջապահության նախարարության և ոստիկանության պատասխանատուները առաջարկներ արեցին ու քննարկեցին երկու կառույցներին վերաբերող այլ հարցեր:
Որոշվեց ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` իրավիճակն օպերատիվ վերահսկելու և համակարգված աշխատելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12296 դիտում
18:31 30-06-2017
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն ընդունել է Բելառուսի տրանսպորտի նախարարի գլխավորած պատվիրակությանը
625 դիտում
19:03 04-11-2024
Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Վիեննի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
682 դիտում
23:45 04-11-2024
Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն
4375 դիտում
23:29 04-11-2024
31-ամյա երիտասարդը որոնվում է իբրև անհետ կորած