2252 դիտում
10:34 22-03-2019
Պետգույքի գույքագրման և գնահատման գործակալությունը պետբյուջեից 98 հազար դրամ է ծախսել մարտի 8-ի ֆուրշետի համար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»թերթը գրում է. «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը մարտի 8-ի առթիվ փոքրիկ խնջույք է կազմակերպել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս գերատեսչությունը 40 անձի համար մարտի 8-ի առթիվ ֆուրշետ է կազմակերպել:
Սեղանին եղել են կարկանդակներ՝ կարտոֆիլով, մսով և պանրով, միրգ՝ խնձոր, բանան, նարինջ, խմորեղեն՝ առնվազն 2 տեսակի, կոնֆետներ՝ 2 տեսակի, շամպայն, անձեռոցիկներ տուփով, բնական ծաղիկներով ձևավորում:
Նկատենք, որ ՊՈԱԿ-ն այս ծախսերը հոգացել է պետական բյուջեի հաշվին՝ ծախսելով 98 հազար դրամ: Բայց ուշագրավն այն է, որ մարտիության ֆուրշետի համար նախատեսված պայմանագիրը կնքվել է մարտի 15-ին «Դիանտուր» ընկերության հետ: Մյուս կողմից՝ պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ միջոցառման կազմակերպումը նախատեսված է իրականացնել մարտի 7-ից մինչև մարտի 12-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՊՈԱԿ-ի հետ՝ ճշտելու՝ երբ են տոնել մարտի 8-ը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:
Ի դեպ, նկատենք, որ առաջիկայում այս ՊՈԱԿ-ը միանալու է «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4603 դիտում
10:43 06-06-2017
Պետգույքի կառավարման վարչությունն Արման Սահակյանի աթոռի համար ծախսել է 664 հազար 800 դրամ․ «Ժողովուրդ»
8016 դիտում
09:02 20-12-2017
Քննչական կոմիտեն 3 ավտոմեքենա գնելու համար պետբյուջեից ծախսել է 25 մլն 200 հազար դրամ. «Ժողովուրդ»
2171 դիտում
10:04 11-02-2016
ՀՀ քննչական կոմիտեն կոմունալ վարձերի համար պետբյուջեից ծախսել է 160 մլն դրամ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով