211652_close_icon
views-count4411 դիտում article-date 10:43 06-06-2017

Պետգույքի կառավարման վարչությունն Արման Սահակյանի աթոռի համար ծախսել է 664 հազար 800 դրամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պե­տական գույքի կառավարման վարչու­թյունն օրեր առաջ մոտ 2 մլն դրամի չափով գնումներ է կատարել: «Ժողո­վուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գերատեսչությունը մայիսի 17-ին պայմանագիր է կնքել «Զորաշեն» ըն­կերության հետ և ձեռք բերել կա­հույք: Խորհրդարանական ընտրու­թյուններին մասնակցած, բայց պատգամավոր չդարձած Արման Սահակյանի կողմից ղեկավարվող այս կառույցը պետական միջոցներով գնել է խորհր­դակցությունների մեկ սեղան՝ 568 հա­զար դրամով, փափուկ կահույքի մեկ հավաքածու՝ 600 հազար դրամով, մեկ բազմոց՝ 98 հազար 400 դրամով: Իսկ ահա ղեկավարի մեկ աթոռի համար այս գերատեսչությունը պետական մի­ջոցներից ծախսել է 664 հազար 800 դրամ: Ենթադրվում է, որ այս աթոռը պետական գույքի կառավարման վար­չության պետ Արման Սահակյանի հա­մար է: Նկատենք, որ գոնե ղեկավարի աթոռի գնման դեպքում Երևանի քա­ղաքապետ Տարոն Մարգարյանն ավե­լի բարեխիղճ էր («Ժողովուրդ»-ը գրել էր, որ քաղաքապետարանը գնել է ղե­կավարի 300 հազար դրամանոց աթոռ), քան Ա. Սահակյանը: Ավելին՝ նման կահույք գնելու ինչ անհրաժեշ­տություն կար այն դեպքում, երբ հա­ջորդ տարում կառավարությունը նա­խատեսում է լուծարել այս կառույցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր