Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Մարտի 21-ին, ժամը 11:31-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից դաշտամիջյան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
***
Մարտի 21-ին, ժամը 03:10-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենյաց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, կան ձնակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (5 ուղևոր):
Մինչ ժամը 07:42-ը փրկարարները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին իրականացրել են հերթապահություն: «Եղեգնաձորի» ՃՇՇ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ. ավտոմեքենաները շարունակել են ընթացքը: