2360 դիտում
20:31 21-03-2019
Տնտեսագիտական համալսարանն ու IDeA հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր տեղի է ունեցել Տնտեսագիտական համալսարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Հուշագիրը ստորագրել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը:
Համագործակցության հուշագիրը սահմանում է կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների ձեռնարկում՝ համատեղ հետազոտությունների իրականացում, IDeA հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումներ ՀՊՏՀ ուսանողների և դասախոսների հետ, դասախոսությունների կազմակերպում IDeA հիմնադրամի գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ, համատեղ կլոր սեղանների, գիտաժողովների, թեմատիկ սեմինարների, դատախաղերի և գիտագործնական միջոցառումների կազմակերպում, փոխայցելություններ, ուսանողների ընդգրկում հիմնադրամի տարբեր ձեռնարկներում, ծրագրերում, ՀՊՏՀ ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպում IDeA
հիմնադրամում, աջակցություն ուսանողների աշխատանքի ներգրավման գործընթացին, ՀՊՏՀ ծրագրերի շրջանակներում IDeA հիմնադրամի մասնագետների ընդգրկում՝ որպես դասախոսներ, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավում IDeA հիմնադրամի միջոցառումներին:
«Սա մեզ համար շատ կարևոր միջոցառում է, որովհետև IDeA հիմնադրամը մեծ կշիռ և դերակատարում ունեցող կառույց է, և ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը զարգացման նոր հեռանկարներ կբացի թե՛ մեր ուսանողների, թե՛ դասախոսների համար: Ես կարծում եմ, որ մեր համալսարանի և IDeA հիմնադրամի առաքելությունները ինչ-որ իմաստով նույնն են, քանի որ մեր երկուսի նպատակն էլ Հայաստանը ավելի լավը դարձնելն է, և ամենքս մեր տեղում, մեր ծրագրերով ձգտում ենք այդ նպատակի իրականացմանը»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի ղեկավարին համագործակցության պատրաստակամության համար:
Ռուբեն Հայրապետյանը նաև հույս է հայտնել, որ այս համագործակցության արդյունքները շուտով տեսանելի կլինեն, քանի որ հուշագրով նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար Տնտեսագիտական համալսարանում ակտիվ աշխատանքներ կիրականացվեն:
IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանն իր ողջույնի խոսքում հատուկ կարևորել է տնտեսագետների դերակատարությունը Հայաստանի զարգացման գործում: «Մեծ նախագծերի, ծրագրերի իրականացումն ու դրանց հաջողությունը մեծապես պայմանավորված է ոչ միայն ծրագրերի փորձառու ղեկավարների, այլ բարձրակարգ տնտեսագետների մասնակցությամբ: Մենք ուրախ ենք համագործակցել ՀՊՏՀ-ի հետ և աջակցել, որպեսզի ապագա տնտեսագետներն ստանան անհրաժեշտ փորձն ու գիտելիքներն իրենց մասնագիտական նպատակներն իրականացնելու համար: Այս համագործակցությունը կարևոր է, և մենք վստահ ենք, որ խելացի տնտեսագետներն են կառուցելու Հայաստանի ապագան»,- ասել է Րաֆֆի Պաղճեանը:
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը նշել է, որ Տնտեսագիտական համալսարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի միջև շուրջ 1 ամիս առաջ սկսվել է բանակցությունների փուլը, որը երկուստեք համագործակցության նոր հեռանկարներ է խոստանում մեր համալսարանի և՛ ուսանողների, և՛ պրոֆեսորադասախոսական կազմի համար: Նրա խոսքով՝ համագործակցությունը մի շարք ուղղություններով է և ներառում է տարբեր ծրագրերի իրագործում:
Հանդիսավոր արարողությունից հետո IDeA հիմնադրամի արտաքին հարաբերությունների գծով ղեկավար Արմեն Մինասյանը հանդես է եկել հիմնադրամի առաքելության և ծրագրերի մասին շնորհանդեսով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
3046 դիտում
18:57 26-06-2018
Հայ-Ռուսական համալսարանն և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր
1904 դիտում
18:22 24-05-2017
Երևանի քաղաքապետարանն ու IDeA հիմնադրամը կհամագործակցեն ներդրումային ծրագրերի իրագործման շուրջ
1541 դիտում
22:57 13-06-2019
Հայ-Ռուսական համալսարանն ու Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամը կհամագործակցեն
Այս բաժնից
607 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1045 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1198 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա