3049 դիտում
18:57 26-06-2018
Հայ-Ռուսական համալսարանն և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր
Հայ-Ռուսական համալսարանն և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակներն են Հայաստանում և արտերկրում բիզնես գործունեության հետ կապված տեղեկատվության ու փորձի փոխանակում, Սփյուռքի և Հայաստանի երիտասարդության ներգրավումն և մասնակցությունը ստարտափ-միջոցառումներին, համատեղ սեմինարների, հանդիպումների կազմակերպում, գիտակրթական ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի հաստատում, նորարարական գաղափարների աջակցություն և այլն:
Հուշագիրը ստորագրել են Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արսեն Հարությունյանը:
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ.-ի մարտին մի խումբ նախաձեռնող երիտասարդների կողմից, որոնք նախկինում հեղինակել և մինչ օրս հաջողում են մի շարք ստարտափներ: Ունենալով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման տեսլականը՝ հիմնադրամն իր առջև սահմանել է հետևյալ նպատակները՝
1) Աջակցել սկսնակ և արդեն իսկ գործունեության որոշակի ճանապարհ անցած ստարտափներին, օգնել նրանց ոտքի կանգնել, դնել զարգացման ճիշտ ընթացքի վրա,
2) Պարբերաբար կազմակերպել միջոցառումներ, որոնց ժամանակ ստարտափերները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նախագծերը և աջակցություն ստանալ հիմնադրամի կողմից,
3) Արտերկրից Հայաստան հրավիրել փորձագետների և խոսնակների, որոնց հետ ստարտափերների շփումները կօգնեն կատարելագործել իրենց գիտելիքներն ու դրանք օգտագործել ի նպաստ սեփական ծրագրերի, կպատկերացնեն տվյալ ոլորտում անհրաժեշտ քայլերը շուկա մտնելու համար,
4) Ստեղծել մի միջավայր, որտեղ տարբեր նախագծերի հեղինակները կհանդիպեն տեղացի և արտասահմանցի ներդրողների, ձեռնարկատերերի և բիզնես ոլորտի այլ ներկայացուցիչների հետ, որոնց միջոցով նրանք հնարավորություն կունենան սեփական գաղափարի իրագործման համար ձեռք բերել նախնական ներդրումներ,
5) Կազմակերպել և իրականացնել կրթական և ստարտափ ծրագրեր ու միջոցառումներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
6) Նպաստել նորարական մտքի, նորարական բիզնեսի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։
7) Օգտագործել այս ոլորտի համաշխարհային փորձն ու գիտելիքները և նպաստել Հայաստանում և տարածաշրջանում ստարտափ էկոհամակարգի կայուն զարգացմանը:
ՀՌՀ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
2360 դիտում
20:31 21-03-2019
Տնտեսագիտական համալսարանն ու IDeA հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
1541 դիտում
22:57 13-06-2019
Հայ-Ռուսական համալսարանն ու Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամը կհամագործակցեն
Այս բաժնից
625 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
934 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան